WhatsApp-ը թույլ է տալիս հաղորդագրություններին արձագանքել էմոջիներով

16:54 • 05.05.22

WhatsApp մեսենջերում ավելացել է հաղորդագրություններին արձագանքելու հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Այժմ օգտատերերը կարող են հաղորդագրություններին պատասխանել տարբեր հույզեր արտահայտող էմոջիներով: Սկզբում արձագանքների թիվը սահմանափակ կլինի, բայց ապագայում ավելի շատ էմոջիներ կլինեն։

WhatsApp-ը թույլ է տալիս հաղորդագրություններին արձագանքել էմոջիներով