Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետների (տեսանյութ)

18:03 • 06.05.22

«Ռաֆֆայել» շինարարական ընկերության և միջազգային համբավ ունեցող հայտնի ճարտարապետների ու դիզայներների համագործակցությամբ Արարատի շրջանի Մասիս գյուղում շահագործման կհանձվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տունը», խելացի՝ բոլոր առումներով։ «Ռաֆֆայել» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում «First» ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հենց այս ընկերության բնական ծագման շինանյութերով է կառուցվում խելացի տունը։ Սմարթ տան գլխավոր ճարտարապետ Վլադիսլավ Գորչակովը վստահեցնում է, որ տունը կարող է դիմանալ ցանկացած տեսակի սեյմիկ ճնշումներին և բնական աղետներին։

«Ռաֆֆայել» ընկերության հրավերով սմարթ տան կառուցման համար Հայաստան է ժամանել բրիտանացի դիազայներ Ֆիլիպ Բոլլը։ Վերջինս համոզված է, որ սա առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է լինելու «Ռաֆֆայել» ընկերության հետ։

Միջազգային գործընկերների հետ ընկերությունը կնքել է հինգ պայմանագիր, ապագայի երազանքների տունը շահագործման կհանձվի այս տարվա սեպտեմբերին։

Նշենք, որ «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը հնարավորություն է տալիս կառուցել տուն՝ բոլոր հարմարություններով, ինչպես ձեր նախընտրած, այնպես էլ ընկերության առաջարկած լավագույն տարածքներում` ըստ  նախասիրության և ճաշակի։ Ընկերությունը համագործակցում է Հայաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի լավագույն ճարտարապետների և դիզայներների հետ։

 «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը առաջատարն է անհատական դիզայնի, ինտերիերի բացառիկ լուծումներով, բարձրորակ շինարարական, ինժեներական ծառայությունների շուկայում։ Ընկերության հիմնական առավելությունն այլ ընկերությունների նկատմամբ ծառայությունների ամբողջական փաթեթի համապարփակ տրամադրումն է: Ճարտարապետները, շինարարները, դիզայներները, ինժեներները աշխատում են արդյունավետ և արագ:

Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետների (տեսանյութ)