Մասկը խոստովանել է, որ մեռնելուց հետո «միանգամայն պատրաստ է գնալ դժոխք»

16:03 • 10.05.22

Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կատակով «ընտրել» է Twitter-ի ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդին՝ հանկարծակի մահվան դեպքում։ Այդ մասին նա հայտնել է սոցցանցում կատարած գրառման մեջ։

Ընկերությունը նոր սեփականատիրոջը փոխանցելու մասին կատակը սկսվել է Մասկի՝ իր անսպասելի ու առեղծվածային մահվան շուրջ մտորումներով, որոնցում նա խոստովանել է, որ միանգամայն պատրաստ է գնալ դժոխք։

Այս խոսքերից հետո Մասկի թվիթին արձագանքել է բլոգեր Ջիմմի Դոնալդսոնը, որը հայտնի է MrBeast կեղծանունով։ Նա միլիարդատիրոջը հարցրել է, թե արդյոք կարող է նրա մահից հետո հույս ունենալ ստանալու Twitter-ի բաժնետոմսերը:

«Լավ», - հեգնանքով պատասխանել է Իլոն Մասկը բլոգերին:

Մասկը խոստովանել է, որ մեռնելուց հետո «միանգամայն պատրաստ է գնալ դժոխք»