Apple-ը դադարեցնում է iPod-ի թողարկումը
Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է iPod երաժշտական նվագարկչի թողարկումը դադարեցնելու մասին։ Այս մասին երեքշաբթի հաղորդվում է Apple-ի կայքում։
«Ավելի քան 20 տարի առաջ ներդրված iPod-ը գրավել է ամբողջ աշխարհի օգտատերերին՝ երաժշտությունն իրենց հետ տանելու ունակությամբ:Այսօր այս հնարավորությունը ինտեգրված է Apple-ի ամբողջ արտադրանքի շարքում:Apple Music հավելվածի միջոցով օգտատերերին հասանելի է ավելի քան 90 միլիոն երգ և 30 000 երգացանկ»,- ասվում է հայտարարության մեջ։










