ՆԱՍԱ-ի 10 մլրդ դոլար արժողությամբ նորագույն աստղադիտակը ֆիքսել է մոտակա գալակտիկայի մանրակրկիտ պատկերը (լուսանկար)
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է տպավորիչ լուսանկար, որն արվել է նորագույն James Web տիեզերական աստղադիտակի միջոցով ու պատկերում է մոտակա գալակտիկաներից մեկը, գրում է Daily Mail-ը:
Լուսանկարի որակն ընդգծելու համար գործակալությունը հրապարակել է նաև այլևս չօգտագործվող Spitzer աստղադիտակի միջոցով նույն գալակտիկայի արված պատկերը:
Ակնհայտ է, որ 10 մլրդ դոլար արժողությամբ նոր սարքը հնարավորինս պարզ ու աննախադեպ մանրակրկիտ պատկեր է ապահովել:











