Բրիտանացին ուղեղի ախտահարման պատճառով ունի ընդամենը 30 վայրկյան տևողությամբ հիշողություն
Լոնդոնի բնակիչ Քլայվ Ուերինգը կարող է հավակնել աշխարհում ամենակարճ հիշողությունն ունեցող մարդու կոչմանը, ինչն ուղեղն ախտահարած վարակի հետևանք է:
Ինչպես գրում է Oddity Central-ը, տղամարդու կյանքում դրամատիկ բեկումը տեղի է ունեցել 1985-ին, երբ նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց: Նա երբեք չէր պատկերացնի, որ վարակն (herpes simplex 1 virus) ախտահարել է իր ուղեղի այն հատվածը, որը զբաղվում է մեր հիշողությունների ձևավորմամբ և փոխանցմամբ:
84-ամյա Քլայվի կինը՝ Դեբորան պատմել է, որ ամուսնու ուղեղի վիճակը թույլ չի տալիս նոր հիշողություններ ստեղծել: Ամեն օր արթնանալով՝ տղամարդը մոռանում է՝ ինչ է կերել կամ ինչ պիտի անի: Այլ կերպ ասած՝ նրա ուղեղը վերագործարկվում է 7-30 վայրկյանի ինտերվալներով:
Ընդ որում՝ Քլայվը հասկանում է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, սակայն չի կարողանում հիշել դա:










