ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը՝ մեկ հարկի տակ. կայացավ Yerevan Tech Forum 2022-ը (տեսանյութ)

15:32 • 24.05.22

Skill-Event Marketing Company–ն Yerevan Tech Forum 2022 միջոցառման շրջանակում մի հարկի տակ էր հյուրընկալել ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններին, պետական կառույցների ներկայացուցիչներին։ Ռալֆ Յիրիկյանը, Բեկոր Փափազյանը, Վահան Քերոբյանը և այլք քննարկեցին անցումային ժամանակաշրջանում  բիզնես գործընթացների փոխակերպումների անհրաժեշտությունն ու հնարավորությունները, ոլորտի մարտահրավերները և արդիական այլ հարցեր:

Միջոցառման կազմակերպիչ Skill-Event Marketing Company–ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը Tert.am -ի հետ զրույցում նշեց՝ հատկապես այսօր նման ֆորումները՝ որպես networking հարթակ միջազգային և տեղական շուկայի մասնագետների և հետաքրքրված անձանց համար, շատ կարևոր են։

«Փետրվարի հայտնի իրադարձություններից հետո մենք ստացանք մի իրավիճակ, երբ Հայաստան եկան մեծ քանակությամբ թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ընկերություններ, բայց սա սպասելի և կանխատեսելի չէր: Մենք որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը և արձագանքել այս իրավիճակին»,- ասաց Սերգեյ Ուսնունցը:

Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ պետք է օգտվել ընձեռնված հնարավորությունից՝ Երևանը դարձնելու տեխնոլոգիան մայրաքաղաք:

 

 

 

Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ Երևանը տեխնոլոգիան մայրաքաղաք  դարձնելու նպատակին հասնելու ամենակարևոր ու առաջնային քայլերից մեկը որակյալ կրթության ապահովումն է:  

«Պետք է սկսենք ուսուցումից՝  կրթական մակարդակը բարձրացնելով: Կարծում եմ, մեզ համար անհրաժեշտ է նաև, որ մենք հարաբերվենք տարբեր այլ ՏՏ կենտրոնների հետ, որպեսզի իրենց փորձը բերենք Հայաստան»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

 Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ ՏՏ ընկերությունները պետք է աջակցություն ցուցաբերեն կրթական հաստատություններին:

«Հիմա բացվում են տարբեր կրթական փոքր  խմբեր, որոնք օգնում են՝ կրթության որակի բարձրացմանը և համապատասխանի շուկայի պահանջներին»,- ասաց Նարեկ Սաֆարյանը:

Ոլորտի խնդիրների, մարտահրավերների քննարկումն ու նոր հնարավորությունների ուրվագծումը, ըստ «Վիվա– ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, կարող է մեր տնտեսության խթանիչ ուժը դառնալ:

«Այսպիսին, ինչպիսին ՏՏ ոլորտն է, որն ունի նման զարգացում, հավասարը հավասարին քայլում է աշխարհի հետ, կարող է հանդիսանալ կարևոր շարժիչ ուժ մեր տնտեսության համար, որովհետև այս ոլորտից կախված են շատ այլ ոլորտներ»,- նշեց Ռալֆ Յիրիկյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կարևորում է Yerevan Tech Forum 2022–ի նման միջոցառումների անցկացումը․

«Ոլորտը շատ հետաքրքիր է,  ցանկացած նման տեսակի միջոցառում շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է ստեղծվում նույն ոլորտի մասնագետներին հավաքել մի վայրում, իսկ քննարկումների արդյունքում մենք տեղեկանում ենք՝ ինչ բացթողումներ կան»,- ասաց Նարեկ Սաֆարյանը:

 

Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ի իրականացրած հարցազրույցները ներկայացնում ենք ստորև։

Հարցազրույց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։

Հարցազրույց   ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

Հարցազրույց   «Renderforest»-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանի հետ։

Հարցազրույց    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։

Հարցազրույց Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանի հետ։

Հարցազրույց «Hexact AM» ընկերության Զարգացման գծով տնօրեն Արմեն Ավագյանի հետ։

Հարցազրույց «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի հետ։

Հարցազրույց «Helix» և «IUnetworks» ընկերությունների հիմնադիր տնօրեն Արամ Մխիթարյանի հետ։

Հարցազրույց   «DISQO» ստարթափի ծրագրավորման թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանի հետ։

Հարցազրույց  «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ։

Հարցազրույց Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի հետ։

Հարցազրույց  «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի հետ։

Հարցազրույց  «Գյումրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի հետ։

 

 

 

 

 

 

ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը՝ մեկ հարկի տակ. կայացավ Yerevan Tech Forum 2022-ը (տեսանյութ)