Կարևոր լուր ունեմ հայտնելու․ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը գրառում է, արել, որ կարևոր լուր ունի հայտնելու քաղաքացիներին։
Նա գրել է․«Սիրելի հայրենակիցներ, կարևոր լուր ունեմ հայտնելու. Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»:
Նիստին Փաշինյանը ներկայացրեց մանրամասները․«2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերլ հրվարդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»:










