Ադրբեջանը ԱՀԿ-ից խնդրել է կապիկի ծաղկի ախտորոշման թեստեր

14:01 • 31.05.22

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով երկրին տրամադրել թեստեր՝ կապիկի ծղիկ հիվանդության հայտնաբերման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլվին Հաջիևին։

Հաջիևի խոսքով՝ Բաքուն դիմում է ուղարկել ԱՀԿ՝ թեստեր տրամադրելու խնդրանքով։ Միաժամանակ նշվում է, որ մինչ այժմ Ադրբեջանում այս վիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ աշխարհում կա կապիկի ծաղկի 257 հաստատված դեպք, իսկ 23 երկրում՝ 120 կասկածելի դեպք։ Կազմակերպությունը վիրուսի տարածման ռիսկը գնահատում է չափավոր, սակայն չի բացառում, որ իրավիճակը կարող է վատթարանալ։

Ադրբեջանը ԱՀԿ-ից խնդրել է կապիկի ծաղկի ախտորոշման թեստեր