ՆԱՍԱ-ի լուսնային ծրագիրը կարժենա ավելի քան 93 միլիարդ դոլար. տիեզերագնացի թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա 2026-ից ոչ շուտ
Ամերիկյան «Արտեմիս» լուսնային ծրագրի արժեքը մինչև 2025 թվականը կգերազանցի 93 միլիարդ դոլարը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի գլխավոր աուդիտոր Փոլ Մարտինին։
Նրա խոսքով՝ տիեզերագնացի թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա 2026 թվականից ոչ շուտ, ինչը բացատրվում է, մասնավորապես, լուսնային վայրէջքի և տիեզերանավերի պատրաստման ուշացումներով։
Մարտինը մանրամասնեկ է, որ առաջին չորս «Արտեմիս» առաքելությունների մեկնարկը ՆԱՍԱ-ին կարժենա 4 միլիարդական դոլար:










