Էդմոն Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում

11:22 • 06.06.22

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում 5 տարի ժամկետով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մարուքյանը՝ նշելով, որ տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։