Պարո՛ն Երեմյան, այդ մրցույթն էլ Դուք չդնեք, խայտառակություն է. քաղաքապետը բարկացավ

12:20 • 06.06.22

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր  ժամանակակից կայանի կառուցման նպտակով մրցույթը չի կայացել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը:

«Այդտեղ երկու խնդիր կար. հայտարարության մեջ տեխնիկական վրիպակ կար, բայց դրանից բացի երկու մասնակից է  եղել, մեկը շատ բարձր գին է առաջարկել, մյուսն էլ ապրանքանշումը չի կատարել: Մրցույթը դրված է վաղը: Վաղն էլ տեսնենք՝ ինչ է լինում»:

Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Պարոն Երեմյան, էդ մրցույթը էլ դուք չդնեք: Վաղը ինձ ասեք ինչ է, բայց «Էլեկտրատրանսպորտ» ընկերությունը էլ էս հարցը ընդհանրապես չզեկուցի: Խայտառակություն է, 6 ամիս է մրցույթ են դնում: Տրանսպորտի վարչությունը կդնի»: