Մահացել է ավելի քան 90 տարի Gerber-ի գովազդային դեմքը համարվող կինը (լուսանկարներ)

16:49 • 06.06.22

95 տարեկանում մահացել է Էնն Թերներ Կուկը, որը հինգ ամսականում դարձել է մանկական սննդի Gerber ընկերության գովազդային դեմքը։ Այդ մասին ընկերությունը հայտնել է Instagram-ի իր էջում։ 

«Gerber ընկերությանը խորապես վշտացրել է Էնն Թերներ Կուկի մահը: Նա դարձել է առաջին երեխան, որն ավելի քան 90 տարի առաջ հայտնվեց Gerber-ի խորհրդանշական տարբերանշանի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Էնն Թերները հինգ ամսական էր, երբ նկարչուհի Դորոթի Հոուփ Սմիթը ածուխով նկարել է նրա դիմանկարը և ներկայացրել Gerber-ի մրցույթին։ Արդյունքում ընկերությունը նրան հաղթող է համարել։

Умерла женщина, являвшаяся лицом детского питания Gerber | Компании |  Деньги | Аргументы и ФактыКак сейчас выглядит ребенок с упаковки детского питания GerberOriginal Gerber baby celebrates 94th birthday | FOX8 WGHP