ՆԱՏՕ-ն Թուրքիայում մեկշաբաթյա զորավարժություններ կանցկացնի

09:51 • 07.06.22

Հունիսի 20-28-ը Թուրքիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Ramstein Dust II-2022 զորավարժությունները, փոխանցում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Թուրքիայում պաշտոնապես մեկնարկում  են ՆԱՏՕ-ի Ramstein Dust II-2022 (RADU II-22) տեղակայման և պատրաստության զորավարժությունները։ Հունիսի 20-28 կայանալիք RADU զորավարժությունների շրջանակներում սարքավորումները Թուրքիա են տեղափոխվել հունիսի 5-ին», - ասված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են օդային գործողությունների իրականացման ուսուցանմանն ուղղված Anatolian Eagle 2022 միջազգային ռազմաուսումնական ծրագրի հետ համատեղ։