Նա միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար․ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

10:44 • 13.06.22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ․« Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:  

 Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում:

 Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն», «Ադամանդե ձեռքը», «Քաոս», «Տղամարդիկ»,  «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառո», «Ուրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը» և բազմաթիվ այլ հայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար:  

 Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Նա միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար․ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ