Բրիտանուհին մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ հղիացել է (լուսանկարներ)
Լոնդոնի Բեքթոն արվարձանի 30-ամյա բնակչուհի Ալինա Լուկան, հակառակ բժիշկների կանխատեսումների, մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հղիացել է։ Ուշագրավ պատմությունը ներկայացրել է Daily Mail-ը։
Լուկան երազում էր բազմանդամ ընտանիքի մասին, սակայն նրան տևական ժամանակ չէր հաջողվում երկրորդ անգամ հղիանալ հիպոթիրեոզի պատճառով (վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում):Բժիշկները պնդել էին, որ նա միայն հինգ տոկոս հնարավորություն ուներ նորից մայր դառնալու։ Մի քանի անհաջող փորձերից հետո նա և ամուսինը որոշել էին հանձնվել և կենտրոնանալ իրենց առաջնեկի դաստիարակության վրա։
Սակայն պլանային ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ բրիտանուհին հղի է երկվորյակներով, որոնք բեղմնավորվել են մեկ շաբաթվա տարբերությամբ։ Այն հազվագյուտ երևույթը, երբ ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջջով և տեղավերվում արգանդում երկրորդ անգամ՝ առաջին անգամից ընդամենը օրեր կամ շաբաթներ անց, ըստ բժիշկների, կոչվում է սուպերֆետացիա:
Daily Mail-ը նշում է, որ արգանդում գտնվող երեխաները պաշտոնապես երկվորյակներ չեն։ Արդյունքում Լուկան երկու դուստր է ունեցել, որոնց անվանել է Էլլի և Միլի։ Աղջիկները ծնվել են 35 շաբաթականում՝ գրեթե նույն հասակով և քաշով։





![Ms Luca: 'You can see everything like double — not just because of having two babies, but everything — your emotions and you're more sensitive. When I tell people [my story] they look at me and they think that I'm crazy and wonder how it was possible. If someone told me before [my experience], I think I'd be the same'](https://i.dailymail.co.uk/1s/2022/06/13/08/59002899-10910723-image-a-10_1655107121858.jpg)










