Զելենսկին հոլոգրամի տեսքով հանդես է եկել Փարիզի VivaTech ցուցահանդեսում (տեսանյութ)

16:16 • 17.06.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում VivaTech առևտրային ցուցահանդեսում հանդես է եկել հոլոգրամի տեսքով, հայտնում է strana.today-ը:

«Ուկրաինայի նախագահը հայտնվել է հոլոգրամի տեսքով՝ խոշոր տեխնոլոգիական ընկերություններից օգնություն խնդրելու նպատակով:

«Անսովոր է, որ նախագահները հոլոգրամա օգտագործեն մարդկանց դիմելու համար, բայց դա «Աստղային պատերազմների» միակ կողմը չէ, որը մենք գործնականում կկիրառենք: Մենք նաև կհաղթենք կայսրությանը», - ասել է Զելենսկին:

Նախագահը խոսել է պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար արտաքին և տեխնոլոգիական համագործակցության կարևորության մասին։





Զելենսկին հոլոգրամի տեսքով հանդես է եկել Փարիզի VivaTech ցուցահանդեսում (տեսանյութ)