Բորիս Ջոնսոնը ռուսաստանցի գիտնականներին կոչ է արել տեղափոխվել Մեծ Բրիտանիա

10:36 • 28.06.22

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի շրջանակում ռուս գիտնականներին կոչ է արել տեղափոխվել Միացյալ Թագավորություն։ Այդ մասին գրում է The Guardian-ը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս նախաձեռնությունն առաջ է քաշել որպես Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի համալսարանների միջև գործընկերային համակարգի ընդլայնման մաս, որn ուկրաինացի գիտնականներին թույլ է տալիս բրիտանական հաստատություններում զբաղվել  հետազոտություններով։

Վարչապետի խոսքով՝ հրավերը վերաբերում է բոլոր ռուս գիտնականներին ու հետազոտողներին, որոնք «սարսափով են նայում Պուտինի բռնությանը և այլևս ապահով չեն զգում Ռուսաստանում»։

«Դուք կարող եք համարձակ դիմել տեղափոխվելու և աշխատելու Մեծ Բրիտանիայում՝ մի երկրում, որը գնահատում է բացությունը, ազատությունը և գիտելիքի ձգտումը», - ասել է վարչապետը։

Բորիս Ջոնսոնը ռուսաստանցի գիտնականներին կոչ է արել տեղափոխվել Մեծ Բրիտանիա