Ռուսաստանն ուղեծիր է հանել Երկրի հեռավար զոնդավորման համար Իրանի արբանյակը (տեսանյութ)
Ռուսաստանը ուղեծիր է հանել Իրանի համար կառուցված հեռավար զոնդավորման արբանյակը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Երկրի հեռավար զոնդավորման իրանական «Խայամ» արբանյակը «Բայկոնուր» տիեզերակայանից դեպի թիրախային ուղեծիր հաջողությամբ արձակվել է ռուսական «Սոյուզ-2.1բ» հրթիռակրի և «Ֆրեգատ» բլոկի օգնությամբ:
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը մեկնարկը համարել է ռուս-իրանական համագործակցության կարևոր հանգրվան:










