ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի մանրակրկիտ պատկերները՝ ցուցադրելով բևեռափայլը, մոլորակի շուրջ արբանյակները և օղակները (լուսանկարներ)

11:44 • 23.08.22

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի գիտնականներն Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի երկու նոր լուսանկար են հրապարակել, որոնք արվել են 10 մլրդ դոլար արժողությամբ նորագույն «Ջեյմս Ուեբ» աստղադիտակով:Հրապարակումն արվել է ամերիկյան տիեզերական գործակալության պաշտոնական կայքում։

«Անկեղծ ասած, մենք չէինք սպասում, որ այսքան լավ կլինի: Իրոք, զարմանալի է, որ մենք կարող ենք տեսնել Յուպիտերի դետալները նրա օղակների, փոքրիկ արբանյակների և նույնիսկ գալակտիկաների հետ մեկ պատկերում», - ասել է Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Իմկե դե Պատերը՝  մեկնաբանելով պատկերները։

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի երկու լուսանկարն արվել է ինֆրակարմիր ճառագայթման օգտագործմամբ տեսախցիկի միջոցով: Գիտնականներին հաջողվել է ֆիքսել բևեռափայլերը: Յուպիտերի հյուսիսային և հարավային բևեռների շուրջ անհավանական բևեռափայլերը պայմանավորված են մոլորակի մագնիսական դաշտի տատանումներով:

Բևեռափայլի հետ մեկտեղ պատկերներում երևում են մոլորակի շուրջ օղակները և Յուպիտերի արբանյակներից մի քանիսը` Ամալթեան և Ադրաստեան:

Բացի այդ, պատկերում երևում է հայտնի մեծ կարմիր բիծը (նկարում գրեթե սպիտակ է թվում), որի չափը 1,3 անգամ գերազանցում է Երկրի տրամագիծը, և որտեղ փոթորիկները մոլեգնում են ժամում ավելի քան 400 կմ արագությամբ։ 

юпитер телескоп уэббаюпитер, спутники, спутники юпитера, сияющие полюса юпитераюпитер, спутники, спутники юпитера, сияющие полюса юпитера

ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի մանրակրկիտ պատկերները՝ ցուցադրելով բևեռափայլը, մոլորակի շուրջ արբանյակները և օղակները (լուսանկարներ)