20 լեզուների ուսուցում և Քեմբրիջի միջազգային հավաստագիր․ «Smart Choice» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնը տոնում է հիմնադրման 10-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)
«Smart Choice» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնը տոնում է հիմնադրման 10-ամյակը:
Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Կարապետյանը նշում է, որ նման կենտրոն հիմնելու գաղափարն իր մոտ ծագել է Լոնդոնում սովորելու տարիներին. «Նկատեցի, որ Հայաստանում գործող ուսուցման մեթոդները էապես տարբերվում էին այնտեղ գործող միջազգային մեթոդներից: Հենց այդ ժամանակ ինձ մոտ միտք առաջացավ հայ, ինչու ոչ՝ օտարերկրացի ուսանողներին տալ հնարավորություն՝ սովորելու միջազգային մեթոդներով»:
Թումանյան 8 հասցեում գտնվող ուսուցման կենտրոնը ուսանողներին լեզուների արդյունավետ յուրացման նոր մեթոդներ է առաջարկում: Ըստ Սվետլանա Կարապետյանի՝ դասաժամերի ընթացքում բացառվում է հայերենի գործածությունը, ինչը թույլ է տալիս, որ ուսանողներն անմիջապես ինտեգրվեն միջավայրում: Այս հարցում առավել օգնում են լեզվակիր դասախոսները:
Կենտրոնի անգլերենի մասնագետներից Սքոթ Նիըլը Միացյալ Նահանգների Թեքսաս նահանգից է: Բարձրակարգ մասնագետը շատ երկրներում է աշխատել, Հայաստանը ամենասիրելիների շարքում է:
«Հայաստանը շատ լավ վայր է աշխատելու համար: Երբ աշխատում ես տարբեր ազգություն ունեցող մարդկանց հետ, շատ բան ես սովորում, նոր բաներ բացահայտում, դա իսկապես հրաշալի փորձառություն է»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց Նիըլը:
«Smart Choice»-ն առաջարկում է ավելի քան քսան օտար լեզուների ուսուցում: Կենտրոնի թուրքերենի դասախոսը նշում է՝ հատկապես այսօր պետք է շեշտը դնել թշնամու լեզվի ավելի խորը ուսուցման վրա, ինչն էլ անում են իրենք:
Եթե ուսանողը չի կարողանում այցելել կենտրոն, սակայն ցանկանում է սովորել որևէ լեզու, հոգ չէ, կենտրոնն ուսանողներին առաջարկում է նաև օնլայն ուսուցման տարբերակ: Ուսանողները փաստում են՝ անձնակազմը ոչինչ չի խնայում իրենց ուսուցանման գործընթացն ավելի հարմար ու հաճելի դարձնելու համար:
«Այստեղ ոչ միայն լավ մասնագետների հանդիպեցի, այլև հոգատար ու սրտացավ մարդկանց. «Smart Choice»-ը Երևանում լավագույնն է հենց նաև սրանով: Դասախոսների, անձնակազմի համար կարևոր է, որ ուսանողը սովորի լեզուն ընտանեկան, ընկերական միջավայրում»,-նշում է կենտրոնի ուսանող Տաթև Դանիելյանը:
«Smart Choice» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը Քեմբրիջի միջազգային քննությունների պաշտոնական գործընկերն է: Ուսանելով այստեղ՝ ուսանողն ունի հնարավորություն ստանալու ոչ միայն կենտրոնի հավաստագիրը, երաշխավորող նամակը, այլև Քեմբրիջի միջազգային հավաստագիր, որը վավեր է ամբողջ աշխարհում:
Մանրամասները՝ տեսանյութում։































