Աֆազիայով հիվանդ Բրյուս Ուիլիսը ֆիլմերում նկարահանվի «թվային երկվորյակի» միջոցով (լուսանկարներ)

16:16 • 29.09.22

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը, որի մոտ նախորդ տարի աֆազիա (խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստ, որը գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանք է) էր ախտորոշվել, դեռևս կարող է նկարահանվել նոր ֆիլմերում, քանի որ իր պատկերի իրավունքները վաճառել է Deepcake տեխնոլոգիական ընկերությանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքն ամերիկյան ընկերության մասին է, որն արհեստական բանականության միջոցով ստեղծվում է մարդու գերիրական «թվային երկվորյակը»:

Աղբյուրը գրում է, որ 67-ամյա Ուիլիսի ընտանիքը մարտին հայտնել էր, որ դերասանը թոշակի է անցել այն բանից հետո, երբ նրա մոտ աֆազիա է ախտորոշվել:

Նշվում է, որ 2021 թվականի օգոստոսին Բրյուս Ուիլիսի թվային երկվորյակն իր դեբյուտն է կատարել ռուսաստանյան հեռահաղորդակցական հսկայի՝ «ՄեգաՖոն»-ի գովազդային հոլովակում:

He's back: Two-time Emmy winner Bruce Willis can still appear in movies after selling his image rights to Deepcake, a Delaware-based company founded by Ukrainian-born CEO Maria Chmir, last year before his aphasia diagnosisMagic: Engineers at the AI-powered content optimization web platform created a ultra-realistic 'digital twin' of the actor, 67, by inputting images of his face into their network

 

 

Աֆազիայով հիվանդ Բրյուս Ուիլիսը ֆիլմերում նկարահանվի «թվային երկվորյակի» միջոցով (լուսանկարներ)