Վախենում եմ հայերի համար. ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Շեր

18:00 • 09.10.22

Աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Ես վախենում եմ հայերի համար: Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը չունի նավթ, ու ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց: Երբ այցելել եմ Երևան, գնացել եմ երկու մանկատուն, որտեղ հայ մանուկները ծնողազուրկ էին, որովհետև նրանց սպանել էին ադրբեջանցիները: Աշխարհը ոչինչ չասաց, նրանք ունեին նավթ», - գրել է աստղային հայուհին:

 

Վախենում եմ հայերի համար. ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Շեր