Ֆորշը Երևանի կոլորիտի ճարտարապետներից է. փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել երգչի 55-ամյակին նվիրված երեկոյին (տեսանյութ)

20:59 • 11.10.22

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Ֆորշի 55-ամյակին նվիրված երեկոյին։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից․

«Երևանի կոլորիտային ու ամենաերևանյան երգիչը 55 տարեկան է: Մայրաքաղաքին հավերժ սիրահարված ու բազմաթիվ ստեղծագործություններ նվիրած Ֆորշին այսօր Երևանն է իր սերը խոստովանում՝«Երևանն է երգում Ֆորշի համար» հոբելյանական երեկոյով»,-ասված է հաղորդագրության մեջ: