Լոնդոնի ազգային պատկերասրահում էկո շարժման ակտիվիստները լոլիկի մածուկ են լցրել Վան Գոգի «Արևածաղիկներ» ստեղծագործության վրա (տեսանյութ)

16:33 • 14.10.22

Վառելիքի չարաշահման դեմ պայքարող բրիտանական Just Stop Oil էկո շարժման 2 ակտիվիստ լոլիկի մածուկ են լցրել Վինսենտ Վան Գոգի «Արևածաղիկներ» ստեղծագործության վրա, որը ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում, գրում է Daily Mail-ը:

Ակտիվիստները դեմոնստրացիայից հետո գոռացել են.«Ի՞նչն է ավելի արժեքավոր՝ արվե՞ստը, թե՞ կյանքը: Արժե՞ ավելին, քան սնունդը։ Արդարությունից ավելի՞ արժե: Ձեզ ավելի շատ մտահոգում է նկարի պաշտպանությունը, թե՞ մեր մոլորակի ու մարդկանց պաշտպանությունը»։

84 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ կտավը չի վնասվել,ք անի որ պաշտպանված էր ապակու շերտով:

Ակտիվիստները ձերբակալվել են:

Նշենք, որ Just Stop Oil էկո շարժման ակտիվիստները վերջին շաբաթների ընթացքում իրականացրել են տարբեր բողոքի ակցիաներ:

One of the protestors said after the stunt: 'What is worth more, art or life?' before they glued themselves to the wallOne of the protesters, Phoebe Plummer, 21, is led away by police following the political stunt