Rolls Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ էլեկտրական կուպեն (լուսանկարներ)
Rolls Royce-ը 116-ամյա պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել է էլեկտրական մեքենա՝ Spectre EV-ն: Նոր Spectre EV-ի քաշը 2975 կգ է, իսկ անիվային բազան՝ 3210 մմ, գրում է luxurylaunches.com-ը:
Շքեղ երկդռնանի էլեկտրական մեքենան վաճառքի կհանվի 2024 թվականին։
Rolls-Royce-ը հայտնել է, որ ԱՄՆ-ից ավելի քան 300 գնորդ արդեն նախնական վճարում է արել ընկերության պատմության մեջ առաջին EV-ի ձեռքբերման համար, ինչը բավականին տպավորիչ է:
Նորույթի մեկնարկային գինը 413 000 դոլար է, ինչը մեքենան գնային առումով դնում է Cullinan-ի և Rolls-Royce շարքի առաջատար Phantom-ի միջև: Այն նաև աշխարհի ամենաթանկ էլեկտրական կուպեն է: 

















