Ռիհանան թողարկել է «Սև հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդթրեքը (տեսանյութ)

11:29 • 28.10.22

Երգչուհի Ռիհանան իր YouTube-յան ալիքում հրապարակել է իր նոր «Lift Me Up» ստեղծագործությունը, որը դարձել է «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) ֆիլմի սաունդթրեքը։

Վերջին վեց տարում սա երգչուհու թողարկած առաջին ստեղծագործությունն է։ Այն նվիրված է առաջին ֆիլմում Սև հովազին մարմնավորած Չեդվիկ Բոուզմանին, նրա կյանքին ու թողած ժառանգությանը։ Դերասանը, որը կյանքի վերջին 4 տարին պայքարում էր հաստ աղիքի քաղցկեղի դեմ, մահացել է 2020 թվականին։

Երգչուհու YouTube-յան ալիքում ներկայացված է երգի տեքստի մի քանի տարբերակ, որոնցից մեկը Վականդայի ժողովրդի լեզվով է։ Երգը գրվել է ֆիլմի կոմպոզիտոր Լյուդվիգ Գորանսոնի, ռեժիսոր Ռայան Քուգլերի և երգչուհի Tems-ի հետ համատեղ։

Ռիհանան թողարկել է «Սև հովազ․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդթրեքը (տեսանյութ)