«Իշխանություն-2»-ը դավաճանների, վախեցողների, չվախեցողների, ստորագրողների ու չստորագրողների մասին է․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)

20:48 • 04.11.22

«Իշխանություն-2»-ը դավաճանների, վախեցողների, չվախեցողների, ստորագրողների ու չստորագրողների մասին է։

 «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը․

«Սրանով ավարտում եմ երկու մասից բաղկացած «Իշխանություն»-ը։ «Իշխանություն-2»-ը այն մասին է, որ պետք է ուժեղ լինել, չվախենալ ու հավատալ։ Հանդիսատեսը ֆիլմից հետո կհավատա իր ուժերին ու խաբված չի զգա։ Սա ամենակարևոր արդյունքն է, որ կուզեի ստանալ։ «Իշխանություն-2»-ն ավելի գեղարվեստական է, քան առաջինը։ Գործողությունները կապված են ոչ թե մեր երկվա, այլ այսօրվա ու վաղվա հետ։ Ինքազոհաբերվելու պատրաստ, մարդկանց հետ պարզ խոսելու ունակ հերոսի օրինակ իրական կյանքում չեմ տեսնում։ Սակայն չի նշանակում, որ նրանք չկան»,-ասել է ռեժիսորը։

Արդյո՞ք «Իշխանություն-2»-ում իշխանափոխություն լինում է, ի տարբերություն իրական Հայաստանի։ Մհեր Մկրտչյանը փակագծերը չի բացել։

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 9-ին է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

«Իշխանություն-2»-ը դավաճանների, վախեցողների, չվախեցողների, ստորագրողների ու չստորագրողների մասին է․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)