Մինսկը և Մոսկվան կստեղծեն տիեզերքում արբանյակների համատեղ խմբավորում, այդ թվում՝ ռազմական նպատակներով. Լուկաշենկո

15:24 • 04.11.22

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան տիեզերքում արբանյակների համատեղ խմբավորում կստեղծեն, այդ թվում՝ ռազմական նպատակներով, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ռուսաստանն ահռելի է: Եվ մենք կարողացանք մտնել այս ծրագրի մեջ և ռուսների հետ ստեղծում ենք արբանյակների այս խմբավորումը։ Այսօր մենք ունենք արբանյակ, որը կարողանում է 500-600 կիլոմետր բարձրությունից ուսումնասիրել  35 սանտիմետրանոց օբյեկտը: Ուստի մենք այստեղ վիթխարի քայլեր ենք անում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Մինսկը և Մոսկվան կստեղծեն տիեզերքում արբանյակների համատեղ խմբավորում, այդ թվում՝ ռազմական նպատակներով. Լուկաշենկո