Lamborghini-ն մինչև տարեվերջ կներկայացնի Huracan արտաճանապարհային սպորտային մեքենան
Lamborghini-ն հաստատել է Huracan արտաճանապարհային սպորտային մեքենայի ստեղծումը. մոդելի պրեմիերան կկայանա 2022 թվականին, գրում է kommersant.ru-ն։
Ըստ իտալական ավտոարտադրողի՝ նորույթը կլինի ներքին այրման շարժիչով Lamborghini-ի ամենա վերջին նոր մոդելը։ Ապրանքանիշի բոլոր հաջորդ պրեմիերաները կհամալրվեն հիբրիդային ուժային համակարգով։
Huracan-ի արտաճանապարհային տարբերակը մոդել է, որը նախատեսված է նոր սեգմենտ ստեղծելու սուպերսպորտային մեքենաների աշխարհում: Մեքենայի դեբյուտը տեղի կունենա Art Basel Miami Beach ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի դեկտեմբերի սկզբին։
Հիշեցնենք, որ Lamborghini Huracan Sterrato կոնցեպտային մեքենայի պրեմիերան կայացել է 2019 թվականի հունիսին։ Ավելի ուշ բրենդի հետազոտության և զարգացման ղեկավար Մաուրիցիո Ռեջիանին խոստացավ թողարկել կուպեի «արտաճանապարհային» տարբերակը սահմանափակ քանակությամբ։










