Ռիհանան հերքել է նոր ալբոմի թողարկման մասին լուրերը
Հանրահայտ երգչուհի Ռիհանան Washington Post-ի հետ զրույցում մեկնաբանել է առաջիկայում նոր երաժշտական ալբոմ թողարկելու մասին լուրերը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«Դա ճիշտ չէ։ Սուպերբոուլը մի բան է, նոր երաժշտությունը՝ մեկ այլ բան», - նշել է երգչուհին։
Վերջին շրջանում համացանցում երկրպագուներն ակտիվ քննարկումներ են ծավալում նոր ստեղծագործությունների թողարկման թեմայով։ Պատճառը Ռիհանայի՝ Սուպերբոուլ-2023-ի ընդմիջման ժամանակ ելույթ ունենալու մասին լուրերն են ու «Lift Me Up» երգի թողարկումը, որը դարձել է «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) ֆիլմի սաունդթրեքը։










