Մասկը չի բացառել Twitter-ի սնանկացումը. The Information
Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկի խոսքով՝ չի կարելի բացառել, որ հաջորդ տարի սոցցանցը սնանկ կհայտարարվի, քանի որ կան «մի քանի միլիարդ դոլարի միջոցների արտահոսքի» առերեսվելու ռիսկեր։ Այս մասին հայտնում է The Information-ը։
Ավելի վաղ Մասկը Twitter-ի բոլոր աշխատակիցներին նախազգուշացրել էր գալիք «ծանր ժամանակների» մասին։ Ձեռնարկատերը բոլոր աշխատակիցներից պահանջել է հեռավար աշխատանքից վերադառնալ գրասենյակ։
Նա նաև նշել է, որ Twitter-ը մեծ կախվածություն է ձեռք բերել գովազդային պայմանագրերից, անհրաժեշտ է այնպես անել, որ օգտատերերի վճարովի բաժանորդագրությունը ապահովի սոցիալական ցանցի եկամուտի կեսը։
«Առջևում դժվար ճանապարհ կա, և հաջողության հասնելու համար կպահանջվի քրտնաջան աշխատանք», - ընդգծել է Մասկը:










