Որևէ ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ 3 մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ` ԵՄ-ն. Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂ հարցը ներքին խնդիր է
Ադրբեջանը շարունակում է պնդել, թե ԼՂ հարցը ներքին խնդիր է։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հիշեցնեմ. որևէ ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ 3 մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ` ԵՄ-ն: Մարդու իրավունքների հարցը 2-րդ աշխարհամարտից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր»,- գրել է նա։











