«Օրիոն» տիեզերական սարքը Երկիր է ուղարկել Լուսնի մակերևույթի ուշագրավ կադրերը (լուսանկարներ)
ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է «Օրիոն» տիեզերական սարքի ուղարկած նոր կադրերը, որոնք մանրամասն ցույց են տալիս Լուսնի մակերևույթը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նոյեմբերի 21-ին «Օրիոն»-ը Լուսնին իր առաջին մոտ թռիչքն է իրականացրել՝ ֆիքսելով նոր կադրեր:
Լուսանկարներն արվել են 130 կմ բարձրությունից և ցույց են տալիս լուսնային մակերեսի խառնարանները: Նշվում է, որ սարքը շարժվել է ժամում 8212 կմ արագությամբ և լուսանկարելու ժամանակ գտնվել է Երկրից 370 000 կմ հեռավորության վրա:

















