Հաջորդ շաբաթ Twitter-ի արգելափակված օգտահաշիվների «ընդհանուր համաներում» կսկսվի. Մասկ

15:51 • 25.11.22

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Twitter-ի արգելափակված օգտատերերի համար «ընդհանուր համաներում» կսկսվի այն բանից հետո, երբ Twitter ընկերությունը 44 մլրդ դոլարով գնած Մասկը հարցում է անցկացրել այն մասին, թե արդյոք հարթակը պետք է քայլեր ձեռնարկի արգելափակված հաշիվները վերականգնելու համար:

Ըստ հարցման արդյունքների՝ կասեցված հաշիվների վերականգնմանն աջակցել է 3,1 մլն քվեարկածների 72,4%-ը, գրում է The Hill-ը։

Մասկը նշել է, որ իրենք կվերականգնեն այն օգտահաշիվները, որոնք չեն խախտել օրենքը և չեն ուղարկել սպամներ:

«Ժողովուրդը խոսեց. համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ»,- Twitter-ում գրել է միլիարդատերը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։ Նա նաև կցել է լատիներեն «Vox populi, vox Dei» («Ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է») արտահայտությունը:

Մասկը չի նշել հաշիվների ապաարգելափակման մեկնարկի ամսաթիվը։

Հաջորդ շաբաթ Twitter-ի արգելափակված օգտահաշիվների «ընդհանուր համաներում» կսկսվի. Մասկ