Բառարանների հրատարակիչ Merriam-Webster-ը տարվա բառ է անվանել gaslighting-ը՝ հոգեբանական մանիպուլյացիան

21:09 • 28.11.22

Gaslighting տերմինը, որը վերաբերում է հոգեբանական մանիպուլյացիաներին, դարձել է 2022 թվականի բառը՝ ըստ Merriam-Webster-ի կողմից հրատարակված Merriam-Webster's Collegiate Dictionary ամերիկյան բացատրական բառարանի կազմողների։

Այս մասին հայտարարել է բառարանի առաջատար խմբագիր Պյոտր Սոկոլովսկին։

Ըստ Սոկոլովսկու՝ 2022 թվականին 2021 թվականի համեմատ այս բառով որոնումները 1740%-ով աճել են բառարանի կայքում։

Նշված բառարանում gaslighting-ը սահմանվում է որպես «ոմն անձի նկատմամբ հոգեբանական մանիպուլյացիա, սովորաբար երկար ժամանակ, ինչը հանգեցնում է նրան, որ տուժողը սկսում է կասկածել սեփական մտքերի ճշտությանը, իրականության ընկալմանը, հիշողություններին և հետևաբար շփոթություն, վստահության կորուստ, սխալ ինքնագնահատական, հուզական և մտավոր անկայունություն և կախվածություն մանիպուլյատորից»:

Վերջին ժամանակներում ժողովրդականություն վայելող բառը վաղուց գոյություն ունի։ Այն հիշատակվում է անգլիացի գրող Պատրիկ Համիլթոնի 1938 թբվականի «Gaslight» պիեսում։

Դրանում ամուսինը կնոջը համոզում է, որ նա հոգեկան հիվանդ է։ Դա անելու համար նա, ի թիվս այլ բաների, օգտագործում է գազային լամպեր։ Թուլացնում է լամպերի պայծառությունը, բայց վստահեցնում է կնոջը, որ սենյակը նախկինի պես լուսավոր է: Ավելի ուշ, gaslighting-ը բառը հոգեբանական պրակտիկայում օգտագործվել է նմանատիպ մանիպուլյացիաները բնորոշելու համար:

Բառարանների հրատարակիչ Merriam-Webster-ը տարվա բառ է անվանել gaslighting-ը՝ հոգեբանական մանիպուլյացիան