Ռուսաստանում նավթամթերքով պահեստներ են բռնկվել

10:30 • 30.11.22

ՌԴ Բրյանսկի մարզի Սուրաժսկի շրջանում այրվում են նավթամթերքով պահեստներ, հրդեհի մակերեսը 1800 քմ է, զոհերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին իր հեռագրային ալիքում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Ավելի քան 80 մարդ և 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ գնացք, ներգրավված է մարման աշխատանքներին։ Բացի այդ, Բրյանսկի մարզ է ուղարկվել Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր տնօրինության ավիացիոն խմբավորում»,- գրել է նա։