Եթե ​​Ուկրաինան չգոյատևի որպես ինքնիշխան պետություն, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող. Ստոլտենբերգ

16:51 • 30.11.22

Ներկայում Ուկրաինայի ղեկավարության գլխավոր խնդիրը  պետության անկախության պահպանումն է, այլ ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքին միանալը, այս կարծիքը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ռազմաքաղաքական բլոկի երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման արդյունքներով։ 

Նա ընդգծել է, որ եթե Ուկրաինան չկարողանա լուծել այդ խնդիրը, ապա նրա՝ ՆԱՏՕ մտնելու հարցը կփակվի, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կարևոր է, որ Ուկրաինան պահպանվի որպես անկախ ժողովուրդ Եվրոպայում։ Դա անելու համար մենք պետք է հնարավորինս շատ ռազմական, ֆինանսական և տնտեսական օգնություն մոբիլիզացնենք Ուկրաինայի համար։ Մենք դա անում ենք։ Եթե Ուկրաինան չգոյատևի որպես անկախ և ինքնիշխան պետություն, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող»,- պարզաբանել է դաշինքի գլխավոր քարտուղարը։