Մասկը հայտարարել է, որ Twitter-ն արգելափակում է կեղծ օգտահաշիվները
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցը սկսել է արգելափակել կեղծ օգտահաշիվները։
Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ ձեռնարկված գործողությունների հետևանքով օգտատերերի հետևորդների թիվը կարող է նվազել։
«Twitter-ը հենց հիմա հեռացնում է բազմաթիվ սպամ ու խարդախություն տարածող օգտահաշիվներ, ուստի դուք կարող եք նկատել, որ ձեր բաժանորդների թիվը նվազել է», - գրել է Մասկը։










