Մասկը ցույց է տվել, թե ինչպես է չիպավորված կապիկը մտքի ուժով տպում համակարգչի ստեղնաշարով (տեսանյութ)

16:32 • 01.12.22

Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը Neuralink ընկերության միջոցառման ժամանակ ցուցադրել է լաբորատորիայում արված տեսահոլովակ, որում կապիկը մտքի ուժով սնունդ է խնդրում՝ օգտագործելով նյարդային ինտերֆեյսը, հայտնում է CNET-ը։

Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է կապիկը, առանց ձեռքերն օգտագործելու, համակարգչի կուրսորը տեղափոխում էկրանի ստեղնաշարի բառերի վրայով և այդպիսով միրգ խնդրում։ Ընկերությունն այս տեխնիկան անվանում է «տելեպատիկ տպագրություն»: 

Այս արդյունքը ձեռք է բերվել կապիկի ուղեղում N1 չիպ տեղադրելով, որն ուղեղի նյարդային ազդակները վերածում է համակարգչի համար հասկանալի թվային ազդանշանի:

Ներկա պահին Neuralink տեխնոլոգիան թույլ է տալիս հաստատել միայն կապի միաալիք տեսակ՝ կենդանուց՝ համակարգիչ։ 




Մասկը ցույց է տվել, թե ինչպես է չիպավորված կապիկը մտքի ուժով տպում համակարգչի ստեղնաշարով (տեսանյութ)