Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կազատվի պաշտոնից

12:12 • 12.12.22

Tert.am-ի տեղեկություններով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Կառավարությունը քիչ անց կհայտնի պաշտոնական տեղեկությունը։

Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը 2018 թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ, 2021 թ․ նոյեմբերի 24-ին ազատվել էր մարզպետի պաշտոնից և նշանակվել փոխվարչապետի պաշտոնին։