Mercedes-Benz-ը ներկայացրել է Vision AVTR ֆուտուրիստիկ կոնցեպտը (լուսանկարներ)
Mercedes-Benz ավտոընկերությունը ներկայացրել է ֆուտուրիստիկ մեքենայի կոնցեպտ՝ համալրված մի շարք նորարարական և առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Vision AVTR կոչվող նորույթի ստեղծման հարցում ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար. ջրի ուղին» գիտաֆանտաստիկ ֆիլմը:
Մեքենան էլեկտրական է, զերծ վնասակար արտանետումներից: Այն հնարավոր է կառավարել ջոյսթիքի օգնությամբ, ունր վիրտուալ կոնտրոլ պանել, որը կարելի է կառավարել վարորդի ձեռքի շարժումներով ու շնչառությամբ:
Մեքենան վաճառքի համար չէ:

































