Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է, որպեսզի Ուկրաինայում հրադադար հաստատվի Ռուսաստանի պայմաններով

16:48 • 18.12.22

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատմանը: Այդ մասին նա կիրակի հայտարարել է Bild am Sonntag թերթին։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ նման սցենարն ավելի լավ չի դարձնի Ուկրաինայի ժողովրդի կյանքը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հույս չունի, որ հրադադարը հնարավորինս շուտ կհաստատվի։

«Ռուսաստանի Դաշնության նախագահին պետք է իր զորքերին հրամայի հեռանալ: Սակայն, ցավոք, նման նախանշաններ չկան»,- եզրափակել է Բերբոկը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 4-ին ստորագրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։ Իր հերթին, հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ չի տեսնում Ուկրաինայի հետ որևէ համաձայնագրի քննարկման հնարավորություն, քանի դեռ Կիևի կողմից ցանկություն չկա։

Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեցլ է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Այնուհետև Արևմուտքը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ և ավելացրել Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը: