Շվեյցարիայում լճի հատակից գողացել են 800 կիլոգրամանոց գունդ՝ լցված ջինով

19:03 • 18.12.22

Շվեյցարիայում լճի հատակից գողացել են 800 կիլոգրամանոց գնունդ՝ ներսը ջին լցված։ Այդ մասին գրում է Switzerland Times-ը։ Հրատարակության համաձայն՝ տեղական Ginial ընկերությունը 230 լիտր ջին է լցրել պողպատե գնդի մեջ. գունդն ամրացված է եղել բետոնե հարթակի վրա և 100 օրով իջեցվել է Կոնստանցա լճի հատակը, ինչի արդյունքում խմիչքը պետք է ստանար յուրահատուկ համ։

Նշվում է, որ այս գունդը գողացվել է 23 մետր խորությունից, և այս պահին ոստիկանությունը չգիտի, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Կորուստը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ սուզորդները նետվել են լիճը՝ գունդը ցամաք հանելու համար, սակայն այն չեն գտել նշված կոորդինատներում և մոտակայքում։ Լճի հատակի ավելի մեծ տարածքի ուսումնասիրությունը նույնպես արդյունք չի տվել։

Ginial-ի գործադիր տնօրեն Սելլո Ֆիշի խոսքով՝ գողերն իսկական պրոֆեսիոնալներ են եղել, որոնք հատուկ սարքավորումների միջոցով գնդակը ներքևից բարձրացրել և տարել են։

Ընկերությունից մանրամասնել են, որ գնդից պետք է ստացվեր 395 շիշ ըմպելիքը, որն արդեն նախապես վաճառվել է։