Պուտինն ասել է, որ «Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները դեպի լավն են տանում»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ռուսաստանում և աշխարհում, դեպի լավն են տանում։ Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի ղեկավարն այս մասին հայտարարել է Ռուսաստանի երեխաների և երիտասարդների շարժման առաջին համագումարի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Այսօր մեծ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհը փոխվում է։ Ես կարծում եմ, որ դրանք փոփոխություններ են դեպի լավը»,- ասել է պետության ղեկավարը։
Նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրենց գործերով և վճռականությամբ կկարողանան աշխարհն ավելի արդար դարձնել։










