Զելենսկին առաջարկել է գլոբալ գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

16:38 • 18.12.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է գլոբալ գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել է բրիտանական ITV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Զելենսկու տեսաուղերձը՝ աշխարհի առաջնության եզրափակիչի նախօրեին։


«Այս աշխարհի առաջնությունը կրկին ապացուցեց, որ տարբեր երկրներ և ազգեր կարող են պարզել ամենաուժեղներին արդար պայքարում, այլ ոչ թե կրակի հետ խաղալով... Պատերազմում չեմպիոններ չկան, այստեղ ոչ-ոքի չի կարող լինել»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել ձմռանը՝ «աշխարհի բոլոր երկրներին միավորելու գլոբալ խաղաղության հասնելու խնդրի շուրջ»։