Հայտնի են հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

10:53 • 19.12.22

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան.

ü  հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից,

ü  հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից,

ü  հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից: