Եվրահանձնաժողովը Վրաստանի տարածքային զարգացման համար կհատկացնի ավելի քան 2 միլիոն եվրո
Եվրահանձնաժողովը մտադիր է ավելի քան 2 միլիոն եվրո հատկացնել «Վրաստանի տարածքների ինտեգրված զարգացմանը նպաստելու համար», հաղորդում է RT-ն՝ հղում անելով ԵՀ ընդլայնման և բարիդրացիության գլխավոր տնօրինության հրապարակած համապատասխան տենդերին։
Բացի այդ, ծրագիրը կենտրոնանալու է փոքր և միջին համայնքներում «ավելի համապարփակ, թափանցիկ և հաշվետու համակարգերի» միջոցով կառավարման բարելավման վրա:










