Իլոն Մասկը Twitter-ի օգտատերերին հարցրել է, թե արդյոք նա պետք է հեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից

09:44 • 19.12.22

Ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում հարցում է սկսել, որում օգտատերերին առաջարկվում է քվեարկել կողմ կամ դեմ՝ ընկերության ղեկավարի պաշտոնում Մասկի մնալուն։

«Պետք է հրաժարվե՞մ Twitter-ի ղեկավարի պաշտոնից»,- հարցրել է Մասկը:

Նա հավելել է, որ առաջնորդվելու է այս քվեարկության արդյունքներով։

Մինչ օրս հարցմանը մասնակցել է գրեթե 2 միլիոն ձայն, իսկ օգտատերերի 55%-ը կողմ է Մասկի հեռանալուն ընկերության ղեկավարի պաշտոնից։

Նախկինում Մասկն արդեն մի քանի անգամ տարբեր հարցերի շուրջ հարցումներ էր անցկացրել թվիթերյան հարթակում և արդյունքում վարվել այնպես, ինչպես որ թելադրում էր ամենաշատ ձայներ ստացած տարբերակը։

Իլոն Մասկը Twitter-ի օգտատերերին հարցրել է, թե արդյոք նա պետք է հեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից