Twitter-ի օգտատերերի մեծ մասը կողմ է քվեարկել Իլոն Մասկի՝ ընկերության ղեկավարի պաշտոնից հեռանալուն

16:35 • 19.12.22

Twitter-ի ղեկավարի պաշտոնում Իլոն Մասկի ապագայի վերաբերյալ հարցման մասնակիցների մեծ մասը որոշել է, որ միլիարդատերը պետք է հեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին են վկայում Մասկի իսկ սկսած հարցման արդյունքները։

«Արդյոք պետք է հեռանա՞մ Twitter-ի ղեկավարի պաշտոնից»,-հարցրել է Մասկը հարթակի օգտատերերին:

Լուրի հրապարակման պահին հարցմանը մասնակցել է 17,5 մլն մարդ, որոնցից 57,5%-ը կարծում է, որ միլիարդատերը պետք է լքի իր պաշտոնը։

Մասկը խոստացել է համաձայնվել օգտատերերի ընտրած որոշման հետ։ Առայժմ գործարարից քվեարկության վերաբերյալ մեկնաբանություններ չեն ստացվել։ Վերջին գրառումը, որը Մասկը թողել է իր միկրոբլոգում, ասում է. «Նրանք, ովքեր ցանկանում են իշխանություն, ամենաքիչն են դրան արժանի»։



Twitter-ի օգտատերերի մեծ մասը կողմ է քվեարկել Իլոն Մասկի՝ ընկերության ղեկավարի պաշտոնից հեռանալուն